211652_close_icon
views-count1170 դիտում article-date 13:42 15-02-2021

Հայ աթլետները արդարացրին հույսերը

Հայաստանը երկու մարզիկ էր գործուղել  Սոֆիայում անցկացված Բալկանյան երկրների մինչև  20 տարեկան աթլետների առաջնություն: Միանգամից ասենք, որ նրանք արդարացրին հույսերը:

Կապանցի Գոռ Բեգլարյանը 7մ. 29 սմ . արդյունքով հաղթող ճանաչվեց հեռացատկում: Այդ մասին ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանն ասաց, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Լոռու մարզի ձմեռային բաց առաջնությունում / Վանաձորում /  Գոռը  ցույց էր տվել 7մ. 55սմ արդյունք՝ սահմանելով անձնական ռեկորդ:

Մեր մյուս ներկայացուցիչը ՝  վանաձորցի Նարեկ Սրապիոնյանը,  եռացատկեց 15մ. 26սմ. և կանգնեց պատվանդանի երկրորդ աստիճանին: Նա նույնպես երեք սանտիմետրով զիջեց վանաձորյան արդյունքին: Բայց մարզիչը գոհ է տղաների մրցելույթներից, քանզի ցատկերի տարբերությունը մեծ չէ: Նշանակում է  այդ մարզիկները կայուն ելույթներ են ունենում:

Առջևում պատասխանատու մրցաշարերն են: Լեհաստանի Տուլոն քաղաքում մարտի սկզբներին կանցկացվի Եվրոպայի ձմեռային առաջնությունը: Հայաստանը մրցավայր է գործուղելու վազորդներ, ամերիկահայ  Ալեքս Դոնիկյանին / 60մ. / , գյումրեցի Երվանդ Մկրտչյանին / 1500 մ. /  և կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանին:

Նմանատիպ նյութեր