211652_close_icon

Արցախի մի շարք բնակավայրերում զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

views-count1711 դիտում article-date 11:40 15-02-2021
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում սակրավորական խմբերն Արցախի տարածքից հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են նախատեսում Ստեփանակերտում, Մարտակերտ եւ Մարտունի քաղաքներում եւ հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ եւ Այգեստան համայնքների տարածքներում:

Չպայթած եւ վտանգ ներկայացնող ռազմամթերքի հայտնաբերման, դրանց վնասազերծման կամ պահեստավորման արդյունքում, այսօր Արցախի բնակավայրերը մեծ մասամբ անվտանգ են:

ԱԻ ծառայության սակրավորական ջոկատները, Արցախում գործող հումանիտար ականազերծող կազմակերպությունները եւ ՌԴ ՊՆ սակրավորներն այժմ բնակավայրերից բացի, ինժեներահետախուզական հիմնական աշխատանքներն ուղղել են անտառային, դաշտավայրային ու լեռնային գոտիներում:

Նշենք, որ ռազմագործողությունների ընթացքում «Սմերչ» համակարգից  եւ «Գրադ» կայանքից խաղաղ բնակավայրերի վրա կիրառվել են հեռահար հրթիռային, հարվածային եւ կասետային ռումբեր, ականանետեր եւ այլ չթույլատրվող զինատեսակներ:

 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր