211652_close_icon
views-count5184 դիտում article-date 23:10 14-02-2021

Չորս ընկեր զոհվել են մի դիրքի վրա, որ մյուս ընկերները կարողանան փախչել. Հակոբին գտել են 77 օր անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am

19-ամյա Հակոբ Բողարյանն իր երեք զինակիցների հետ ճանապարհ են հարթել մնացած ընկերների համար, որպեսզի կարողանան փախչել հակառակորդի շրջափակումից:
«Հակոբը զոհվել է առաջինը՝ վզին ստացած մահացու հրազենային վիրավորումից, հետո մյուս տղաներն են զոհվել: Ընկերները կարողացել են փախչել: Չորս ընկեր զոհվել են մի դիրքի վրա, որ մյուս ընկերները կարողանան փախչել»,- NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հակոբ Բողարյանի հայրը՝ Գագիկ Բողարյանը:

Հակոբը սովորում էր  Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի լողի բաժնում:

«Նպատակ ուներ, որ  բանակից վերադառնալուց հետո լողի բաժինը փոխարինի ֆիզիոթերապիայի բաժնով: Բացի լողն էլ չէր թողնելու: Ցանկանում էր հետագայում մանուկներին լողի դասեր տալ: Առհասարակ սպորտի հետ շատ կապված էր»,- նշեց Հակոբի մայրը՝ Ռոզա Պետրոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր