4954 դիտում
15:30 14-02-2021
Վաղվանից Ադրբեջանը կվերսկսի նավթի արտահանումը Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով
Փետրվարի 15-ից ադրբեջանական նավթը տեղափոխվելու է Բաքու-Նովոռոսիյկ նավթամուղով, համաձայն ռուսական Տրանսնեֆտ եւ ադրբեջանական Սոկար ընկերությունների միջեւ կնքված պայմանագրի։ Այս մասին հայտնում է Aurora News-ը՝ հղում անելով Neftegaz.ru մասնագիտացված կայքին: Նախատեսվում է 2021-ին տեղափոխել 1 մլն տոննա նավթ։
Տարվա սկզբից Բաքուն իր ողջ նավթը տեղափոխում էր Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղով։ Իսկ ավելի վաղ հյուսիսային նավթամուղով տեղափոխվում էր ադրբեջանական նավթի չնչին քանակ՝ 28,4 մլն տոննայից ընդամենը 613 հազար տոննա։
Կայքը գրում է, որ Նովոռոսիյսկի երթուղին ձեռնտու չէ Բաքվին։ Տրանսնեֆտի ու Սոկարի միջեւ պարբերաբար վեճեր էին առաջանում տեղափոխման սակագների կապակցությամբ, Սոկարը համարում էրմ, որ դրանք բարձր են։
Բացի այդ, Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով տեղափոխվում է Urals տեսակի նավթ, որը էժան նավթ է եւ նրա գինը բարձրանում է միայն ադրբեջանական նավթի հետ խառնելուց հետո։ Այսինքն, Բաքուն վնաս է կրում նաեւ իր նավթի էժանացման արդյունքում։

Նմանատիպ նյութեր
1821 դիտում
14:35 10-02-2021
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով իրականացվել է Թուրքիայից Ռուսաստան 1-ին արտահանումը
493 դիտում
21:38 29-03-2024
Ադրբեջանը շուտով կվերսկսի Թեհրանում իր դեսպանատան գործունեությունը
2524 դիտում
12:14 30-04-2019
Իրանը կշրջանցի ամերիկյան պատժամիջոցները և կշարունակի նավթի արտահանումը. Հասան Ռուհանի
Այս բաժնից
418 դիտում
20:40 19-04-2024
Վեհափառը քննարկել է բռնահանված արցախցիների առջև ծառացած մարտահրավերները
643 դիտում
20:27 19-04-2024
Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին. Հայկ Կոնջորյան