211652_close_icon
views-count1374 դիտում article-date 16:00 14-02-2021

G7-ի հեռավար գագաթնաժողովը կորոնավիրուսի հարցով տեղի կունենա փետրվարի 19-ին

G7-ի պետությունների ղեկավարների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին տեսակոնֆերանսի ռեժիմով՝ ասված է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի կողմից փետրվարի 13-ին հրապարակված հայտարարության մեջ: Գագաթնաժողովի հիմնական թեմաները կլինեն կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարը, ինչպես նաև պատվաստանյութերի արդարացի բաշխումը աշխարհում: Այս մասին հայտնում է 1in.am-ը։

Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Կանադայի, Ճապոնիայի և ԵՄ ղեկավարների հանդիպումը տեղի կունենա G7-ում Բրիտանիայի նախագահության շրջանակներում: Դա կլինի առաջինը նախորդ տարվա ապրիլից ի վեր:

Նշվում է, որ Ջոնսոնը կօգտվի գագաթնաժողովից՝ «ԱՄՆ նախագահ Բայդենի առաջին խոշոր բազմակողմ միջոցառումից, որպեսզի առաջնորդներին կոչ անի համատեղ աշխատել համավարակների դեմ միասնական գլոբալ մոտեցման վրա»: Նրա կարծիքով՝ այդ կերպ հնարավոր կլինի վերջ դնել «ազգայնական և պառակտիչ քաղաքականությանը, որը մթագնել է կորոնավիրուսի դեմ նախնական պատասխան գործողությունները»:

Լոնդոնը վստահ է, որ COVID-19 համավարակի վերջին 12 ամիսները ցույց են տվել, որ ոչ մի պետություն չի կարող լինել անվտանգ, «քանի դեռ բոլոր երկրները պաշտպանված չեն համավարակից»: Ուստի, նշել են Բրիտանիայում, կորոնավիրուսի դեմ դեղամիջոցների ներմուծումը «նոր հնարավորություն է տալիս ցույց տալու միջազգային համագործակցության արժեքը»:

Նմանատիպ նյութեր