211652_close_icon
views-count1373 դիտում article-date 16:13 14-02-2021

Հնդկաստանում սառցաբեկորի սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի

Հնդկաստանի Ուտարակհանդ նահանգում սառցադաշտի սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 41-ի, հայտնել է երկրի արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնը, փոխանցում է ria.ru-ն։

«Զոհվածների թիվը հասել է 41-ի»,- ասված է կենտրոնի Twitter-ի հաղորդագրության մեջ:

Հնդկաստանի ՆԳՆ-ի հաղորդմամբ՝ օրերս Հիմալայան սառցաբեկորի սողանքը հանգեցրել է Ռիշիգանգա գետում ջրի մակարդակի բարձրացմանը, դրա հետևանքով էլ փլուզվել է 13,2 ՄգՎտ հզորությամբ «Ռիշիգանգա» հիդրոէլեկտրակայանը:

Վերջին տվյալների համաձայն՝ անհետ կորած է համարվում 164 մարդ։

Որոնողափրկարարական գործողություններին մասնակցում են ազգային և տեղական փրկարարներ, ոստիկանության աշխատակիցներ և զինվորականներ:

Նմանատիպ նյութեր