211652_close_icon
views-count7145 դիտում article-date 14:44 14-02-2021

Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում է սպա սրահներում․ Mirror

ԱՄՆ նախկին առաջին տիկին Մելանյա Թրամփը Սպիտակ տնից հեռանալուց հետո ժամանակի մեծ մասն անցկացնում է սպա սրահներում, գրում է  Tert.am-ը՝ հղում անելով Mirror-ին:

Նշվում է, որ նախկին նախագահի կինը Սպիտակ տունը լքելուց հետո «գնում է մերսման և դեմքի խնամքի պրոցեդուրաների, ուտում է թեթև ձկնային ուտեստներ և ժամանակ է անցկացնում իր ծնողների հետ»:

Պարբերականը նաև նշում է, որ Կապիտոլիումի գրոհից հետո Մելանյա Թրամփի և ամուսնու հարաբերությունները վատթարացել են, ուստի զույգը միմյանց հետ շատ ժամանակ չի անցկացնում։

Ավելի վաղ CNN-ը հաղորդել էր, որ նախկին առաջին տիկինը ցանկանում է շարունակել իր Be Best հանրային իրազեկման նախաձեռնությունը, որը խրախուսում է երիտասարդների շրջանում բարեկեցությունը, դատապարտում է կիբեռսպառնալիքներն ու թմրամիջոցների օգտագործումը։

 

Նմանատիպ նյութեր