211652_close_icon
views-count932 դիտում article-date 13:33 14-02-2021

ԵՀ-ն 2021 թվականին համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումը բարելավել է մինչև 5,2 տոկոս

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 2021 թվականին համաշխարհային տնտեսության վերականգնման սպասումները բարձրացրել է մինչեւ 5,2 տոկոս՝ աշնանային կանխատեսման 4,7 տոկոսի համեմատությամբ: Այդ մասին ասված է Եվրահանձնաժողովի՝ փետրվարի 11-ին հրապարակված ձմեռային տնտեսական կանխատեսման մեջ: Այսմասին հայտնում է 168.am-ը։

Նաեւ Եվրահանձնաժողվը բարելավել է 2020 թվականին համավարակի պատճառով անկման գնահատումը մինչեւ 3,4 տոկոս, աշնանն սպասված 3,8 տոկոսի փոխարեն: 2022 թվականի համար կանխատեսումը բարձրացվել է աննշան՝ 3,7 տոկոսից մինչեւ 3,8 տոկոս:

Նավթի միջին գինը 2021 թվականին կկազմի մեկ բարելի դիմաց 54,2 դոլար, իսկ 2022 թվականին՝ մեկ բարելի դիմաց 51,9 դոլար: Եվրահանձնաժողովն ընդգծում է, որ կանխատեսումը կազմվել է ՕՊԷՔ+-ի եւ կարտելի կազմի մեջ չմտնող պետությունների կողմից հանույթի կրճատման եւ 2020 թվականի վերջին նավթի պահանջարկի աճի վերականգնման հաշվառմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նմանատիպ նյութեր