211652_close_icon
views-count9459 դիտում article-date 15:21 14-02-2021

24 ժամվա ընթացքում չորս դանակային հարձակումից հետո ոստիկանությունն ուժեղացնում է հսկողությունը Նյու Յորքի մետրոյում

Նյու Յորքի ոստիկանությունը, վերջին մեկ օրվա ընթացքում առնվազն չորս դանակի հարձակումից հետո,մետրոյում հսկողությունն ուժեղացնելու նպատակով ուղարկելու է լրացուցիչ 500 սպաների: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է «Associated Press» ՝ վկայակոչելով քաղաքի ոստիկանության վարչության պետ Դերմոտ Շիին:

Անցյալ ուրբաթ և շաբաթ առավոտյան Նյու Յորքի մետրոյում առնվազն չորս մարդ հարձակման է ենթարկվել դանակով զինված անհայտ անձի կողմից: Տեղեկացնում է «ТАСС»-ը։   

Երկու մարդ մահացել է, երկուսն էլ ենթադրաբար անօթեւան էին: Իշխանությունները նշում են, որ բոլոր հարձակումներն իրականացվել են մետրոյի նույն գծում, իսկ ոստիկանությունը վստահ է, որ դրանցից առնվազն երեքը կապված են միմյանց հետ:


 

Նմանատիպ նյութեր