Գունատ մաշկը կարող է լինել աղիքի քաղցկեղի նշան: Այս մասին հայտնում է Express- ը ՝ հղում անելով բրիտանացի ուռուցքաբաններին: Նշում է ria.ru-ն։
Դեպքերի ճնշող մեծամասնությունում մաշկի անառողջ երանգը մատնանշում է սակավարյունություն: Այնուամենայնիվ, այս ախտանիշը կարող է դրսեւորվել նաև այն դեպքում, երբ քաղցկեղի պատճառով օրգանիզում առաջացել է երկաթի սուր սակավություն, նախազգուշացնում է թերթը:
Քաղցկեղի հիմնական նշաններն են` արյան առկայություն, աղիքի ֆունկցիայի փոփոխություն, որովայնի ստորին հատվածում անընդհատ ցավ: Եթե այս ախտանիշներից որևէ մեկը պահպանվում է ավելի քան երեք շաբաթ, ապա հարկավոր է դիմել բժշկի:
