211652_close_icon
views-count83611 դիտում article-date 22:02 13-02-2021

Ողբերգական դեպք Սյունիքի մարզում. 30-ամյա տղան մոր ներկայությամբ ինքնաձիգով ինքնասպան է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ինքնասպանություն հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:

Երեկ՝ փետրվարի 12-ին, ժամը 02:00-ի սահմաններում, Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գորիս քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են գլխի մասում հրազենային վնասվածքով տղամարդու դի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է ժամանել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումը՝ բաժնի պետ Սերգո Մարկոսյանի գլխավորությամբ:

Ժամանել է նաև Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնի խումբը՝ քննիչ Մկրտչյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված տան ննջասենյակում՝ մահճակալին պառկած վիճակում,  հայտնաբերել են նույն տան բնակիչ, 30-ամյա Արսեն Ս.-ի դին:

Գ. Շամշյանի տեղեկություններով, դիակի մոտ հայտնաբերվել է ԱԿՄ տեսակի 7,62 տրամաչափի ինքնաձիգ: 

Ըստ նախնական տեղեկությունների, Արսեն Ս.-ն մոր ներկայությամբ է նշված ինքնաձիգով ինքնասպան եղել:

Քննիչի որոշմամբ ինքնաձիգը առգրավվել  է, նշանակվել է դատաձգաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Արսեն Ս.-ն աշխատում էր «Ֆորտունա» ՍՊԸ-ում: 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
 

Նմանատիպ նյութեր