211652_close_icon
views-count4102 դիտում article-date 23:57 13-02-2021

Մահացել է խորհրդային լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վլասովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

85 տարեկան հասակում կյանքից հեռացել է խորհրդային լեգենդար ծանրամարտիկ Յուրի Վլասովը:

Վլասովը խորհրդային ծանրամարտի ամենատիտղոսակիր մարզիկներից մեկն էր: 1960 թվականին դարձել է օլիմպիական չեմպիոն, չորս տարի անց՝ փոխչեմպիոն: Աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է: Սահմանել է աշխարհի 31 ռեկորդ:

Ծանրամարտը թողնելուց հետո Վլասովը զբաղվում էր գիտությամբ և քաղաքականությամբ: 1996 թվականին առաջադրվել է ՌԴ նախագահի ընտրություններում:

Վլասովի կյանքի ամենահիշարժան պահերից մեկը տեղի է ունեցել 1961 թվականին՝ Վիեննայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ:

Թարգմանիչը նրան խնդրել է քաջալերել 14-ամյա մի տղայի և նրան հաջողություն մաղթել սպորտում: Վլասովը մոտեցել է տղային և նրան հաջողություն մաղթել, խորհուրդ տվել շատ մարզվել: Այդ տղան Առնոլդ Շվարցենեգերն էր, որը հետագայում իր հիշողություններում գրել է, որ Վլասովի հետ հանդիպումը մեծ դեր է ունեցել իր կյանքում:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր