211652_close_icon
views-count6850 դիտում article-date 17:16 13-02-2021

Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ չի ստացել ավերածությունների մասին ահազանգեր

Արարատի մարզպետարանն այս պահի դրությամբ երկրաշարժի հետևանքով մարզում ավերածությունների մասին ահազանգ չի ստացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արարատի մարզպետի խոսնակ Դիանա Դավթյանը:

«Այս պահի դրությամբ մարզպետարանը ավերածությունների մասին ահազանգեր չի ստացել»,-ասաց նա:

ՀՀ արտակարգ  իրավիճակների   նախարարության  սեյսմիկ   պաշտպանության   տարածքային   ծառայության   սեյսմոլոգիական  ցանցի  կողմից  փետրվարի  13-ին  տեղական  ժամանակով  ժամը  11:29-ին  (Գրինվիչի  ժամանակով` ժամը 15:29-ին)  գրանցվել   է   հյուսիսային  լայնության 40.11⁰  և  արևելյան  երկայնության  44.54⁰  աշխարհագրական  կոորդինատներով`   Հայաստան`  Երևան քաղաքից  8 կմ արավ-արևելք,   օջախի  10 կմ խորությամբ,   4.7   մագնիտուդով   երկրաշարժ:  

Էպիկենտրոնային  գոտում ստորգետնյա  ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Նմանատիպ նյութեր