211652_close_icon
views-count1315 դիտում article-date 14:08 13-02-2021

«Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչները հանդիպում են արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ. Ուղիղ

Tert.am-ը գրում է. Տեղի է ունենում «Ձայն հայրենեաց» նախաձեռնության ներկայացուցիչների հանդիպումը արցախյան պատերազմում վիրավորված զինվորների հետ:

Պատերազմում վիրավորված զինվորների համար կազմակերպվել է մշակութային միջոցառում` նրանց բարոյահոգեբանական աջակցություն ցուցաբերելու նպատակով: Միջոցառումը նվիրված է հայրենիքի զինվորներին, որոնք չեն պարտվել, նրանց դավաճանել են:

Հանդիպման ընթացքում ցուցադրվում է Սամվել Թադևոսյանի «Շուշիի լեգենդը» փաստավավերագրական ֆիլմը, ելույթ են ունենում արցախյան պատերազմում զոհված լիբանանահայ հայրենադարձ, օպերային երգիչ, ազատամարտիկ Գևորգ Հաջյանի որդին՝ Թաթուլ Հաջյանը, «Բերդ» պարային անսամբլը, Արցախում արկի պայթյունից կուրացած դուդուկահար Հայկ Բաբայանը, երգչուհի Լիլիթ Յանը, 10-ամյա ասմունքող Մարիամ Մելքոնյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր