211652_close_icon
views-count1702 դիտում article-date 22:49 12-02-2021

Արցախ է վերադարձել 52 հազար 473 մարդ

 Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 26 մարդ, ովքեր ավելի վաղ լքել  էին  իրենց  բնակավայրերը  մարտական գործողությունների  պատճառով:  «Արմենպրես»-ի  փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«2020թ. նոյեմբերի 14-ից սկսված, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 473 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հրամանագրով Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է  ռուս խաղաղապահների զորակազմը: Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը։ Խաղաղապահների հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ նյութեր