211652_close_icon
views-count1758 դիտում article-date 22:36 12-02-2021

Ամրապնդելով հայ-չինական հարաբերությունները. Հայաստանի Ազգային գրադարանում անցկացվեցին չինական հարուստ ու գունեղ մշակույթի ամենատարբեր ոլորտներին նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայ-չինական հարաբերությունների մասին առաջին հիշատակումները եղել են 5-րդ դարում՝  Մովսես Խորենացու և 6-րդ դարումԱնանիա Շիրակացու աշխատություններում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի անկախությունը ճանաչել է 1991 թվականի դեկտեմբերի 27-ին:Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի ապրիլի 6-ին՝ համապատասխան իրավական ակտով:1992 թվականից Երևանում գործում է Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանություն, իսկ 1996 թվականի օգոստոսի 10-ից Հայաստանի դեսպանություն է գործում նաև Պեկինում:

Հայաստանից ընդլայված կազմով եղել են մի շարք այցեր դեպի Չինաստան: Չինաստանից Հայաստան երկրի առաջնորդի մակարդակով այց չի եղել, իսկ Չինաստանի արտգործնախարարները մինչ այս Հայաստան այցելել են երեք անգամ՝ 1996, 2004 և 2011 թվականներին։Հայաստանի և Չինաստանի միջև, ըստ ՀՀ արտգործնախարարության հրապարակած տվյալների, գործում են 38 միջպետական համաձայնագրեր, այդ թվում՝ առևտրատնտեսական, ներդրումային, մշակութային, առողջապահական, ռազմարդյունաբերական, հարկային և մաքսային, դատաիրավական, տեխնիկատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության վերաբերյալ։Բացի սա, Հայաստանի և Չինաստանի երկկողմ հարաբերությունների շրջանակներում գործում են նաև բազմաթիվ հուշագրեր և միջպետական այլ փաստաթղթեր։Այս առիթով ինչպես Հայաստանում, այնպես էլ Չինաստանում տեղի են ունենում տարրաբնույթ ինչպես տնտեսսական, արդյունաբերական, այնպես էլ մշակութային միջոցառումներ, համաժողովներ, քննարկումներ և այլն:

Եվ ահա ականատեսն եղանք ս.թ փետրվարի 12-ին մի շատ հետաքրքիր միջոցառմանն,որը կազմակերպվեց հայ արվեստասեր, ընթերցասեր հասարակության օջախներից մեկում՝Հայաստանի Ազգային գրադարանում:  Միջոցառումը համընկավ չինական նոր տարվա հետ:Նշեմ, որ գրադարանի ընթերցասրահում գործում է չինական  անկյուն, որտեղ ներկայացված է չինարեն լեզվով տարբեր գրականություն,որտեղից օգտվում են նշված լեզուն ուսումնասիրողները:Այստեղ՝թամանյանական մասնաշենքի մեծ ցուցասրահում  ներկայացված էին  չինական հարուստ ու գունեղ մշակույթի ամենատարբեր ոլորտներին նվիրված գրականության և գեղանկարների ցուցադրություն: Շրջելով ցուցասրահում այցելուները կարող են տեսնել  գրքեր չինական երաժշտության, թատրոնի, պարարվեստի, գրականության, ճարտարապետության, ֆիլմերի, մարտարվեստի, խոհանոցի, թեյի, բժշկության, հագուստի, կերամիկայի ու նույնիսկ հայտնագործությունների թեմայով՝ մտովի տեղափոխվելով հեռավոր Չինաստան ու նորովի բացահայտելով արևելյան մշակույթի, մասնավորապես այդտեղի արժեքները: Կապված այս գեղեցիկ օրվա ու միջոցառման հետ, գրադարանը պատրաստել է նաև տեսանյութ բոլոր նրանց համար, ովքեր չեն հասցնի ցուցադրությունը դիտել գրադարանում: Այնուհետև գրադարանը հյուրընկալեց Բրյուսովի անվան պետական համալսարանի չինարեն-հայերեն թարգմանության բաժնի շրջանավարտ, չինարենի թարգմանչուհի Գոհար Աթիկյանին և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի մագիստրատուրայի առաջին կուրսի չինացի ուսանող Ֆըն Յանմինը: Միջոցառումն անցավ հարց ու պատասխանի միջոցով, որտեղ ներկաների հարցերին սիրով պատասխանեցին երիտասարդ հյուրերը:

Գոհարն ու Ֆընն ունեն չինական պոեզիայի համատեղ թարգմանական շարքեր: Նրանց թարգմանությունների շարքում են հայ ժամանակակից գրողներ Հովհաննես Գրիգորյանի ու Գևորգ Համբարձումյանի ստեղծագործությունները: Գոհար Աթիկյանի առաջին թարգմանությունը չինացի բանաստեղծ Սի Մուրոնի Ծաղկած ծառ բանաստեղծությունն է: Նշենք, որ մինչ օրս նա չի հրատարակել իր թարգմանությունները: Չինարեն լեզուն նա սովորել է 4 տարի: Ցանկություն ունի մեկնել Չինաստան՝գիտելիքները կատարելագործելու նպատակով սովորել Հանցինի համալսարանում:Այստեղ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ  գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի վարիչ Լիլիթ Խալաթյանը: Նա ներկայացնելով օրվա խորհուրդն ու նպատակն,իսկ իր խոսքի վերջում պատմեց հյուրերի մասին: Ելույթ ունենալով՝ ցուցասրահում հավաքված մարդկանց առջև, Գոհարը նախ պատմեց այն հետաքրքիր սովորույթների, ավանդույթների մասին, որոնց հետևում են չինացիները ամանորյա տոնակատարությունների ընթացքում՝ նշելով, որ մեր մշակույթներն այդ առումով ունեն բազում ընդհանրություններ, ապա անդրադարձավ չինարենի առանձնահատկություններին, լեզուն սովորելու ընթացքում ծագող դժվարություններին, այն խնդիրներին, որոնց բախվում է թարգմանիչը չինական գրականություն թարգմանելիս: Նա ներկաների համար պատմեց մի եղեգնի մասին ավանդույթի մասին:Իր ելույթի ընթացքում նա նաև նշեց, որ բավականին դժվար է եղել իր թարգմանչական ուղին: Նա նշեց,որ սկզբնական թարգմանությունների ընթացքում նա դիմել է բազմաթիվ ու տարրաբնույթ բառարանների օգնությանը:Ֆընը պատմեց չինական բարբառների մասին՝ ընդգծելով, որ դրանք երբեմն այնքան տարբեր են, որ մասնագետները չեն հասկանում՝ մի լեզվի տարբեր բարբառների, թե տարբեր լեզուների հետ գործ ունեն։ Ի դեպ, Ֆընն Ինդոնեզիայում էր, երբ մի օր պատահաբար ձեռքն է ընկել «Սասնա ծռեր» էպոսը. գիրքն այնքան է հետաքրքրել նրան, որ որոշել է ուսումնասիրել հայերենը: Կես տարի սովորել է ինքնուրույն, ապա տեղափոխվել է Հայաստան և ընդունվել Երևանի պետական համալսարան:

Ըստ Ֆընի՝ հայերեն սովորելը հեշտ է ու շատ հաճելի: Վերջում երիտասարդները շնորհակալություն հայտնեցին բոլոր կազմակերպիչներին՝ հույս հայտնելով, որ նրանց համագործակցությունը գրադարանի հետ կդառնա ավանդույթ ու շարունակելի:Գոհարն ի նշան երախտագիտության, ներկայացրեց  իր թարգմանությունները՝ կարդալով չին հեղինակ Սի Մորունի «Ծաղկած ծառը» բանաստեղծության հայերեն թարգմանությունը, ապա նաև՝ հայ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի «Աշուն» բանաստեղծության չինարեն թարգմանությունը:Միջոցառման ավարտին Գոհարն ու Ֆընը հակիրճ բացատրեցին ցուցանմուշների նշանակությունը և գրքեր բովանդակությունները:Այսպիսով՝ հուսանք, որ այս միջոցառումը կամրապնդի ու կնպաստի հայ-չինական դարավոր հարաբերությունների կայացմանը:

 Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր