211652_close_icon
views-count34888 դիտում article-date 20:14 12-02-2021

Խնձորեսկում ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են․ գյուղապետարան

Իրավաբան.net-ը գրում է.  Երեկ՝  փետրվարի 11-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Խնձորեսկ գյուղի բնակչի՝ թվով 185 գլուխ մանր եղջերավոր անասունների մի մասն, արածելով մոտեցել է թշնամու սահմանին, որտեղից էլ զինված ադրբեջանցիները մոտեցել են հովվին, և հաշված րոպեների ընթացքում, հոտից թողնելով ընդամենը 12 գլուխ ոչխար, հեռացել են: Այս մասին հյատնում է Խնձորեսկի գյուղապետարանը։

«Անմիջապես դեպքի վայր են ժամանել հայ սահմանապահներն ու գյուղացի հովիվները, իսկ մեկ ժամ անց՝ Երվանդ Մալունցը և 1-ին բանակային կորպուսի հրամանատարությունը. բանակցություններից հետո գյուղացուն է վերադարձվել 173-1 գլուխ ոչխար»,- ասված է հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր