211652_close_icon
views-count2308 դիտում article-date 19:50 12-02-2021

Արցախի Հանրապետության նախագահը գերիներին ու անհայտ կորածներին վերաբերող հարցեր է քննարկել ադրբեջանական կողմի պաշտոնական ներկայացուցչի հետ

Այսօր՝ փետրվարի  12-ին, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն գնդապետ Արմեն Աբազյանի և Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար գեներալ -լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ռուսական զորակազմի վերահսկողության տակ գտնվող տարածքում հանդիպել է Ադրբեջանի պաշտոնական ներկայացուցչի հետ:

 Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը:

«Քննարկվել են գերիների վերադարձին, անհայտ կորածների որոնմանը առնչվող և հումանիտար այլ հարցեր:

Քննարկում է եղել նաև 90-ականների պատերազմի ընթացքում անհայտ կորած անձանց ճակատագրերին վերաբերող հարցեր»,- հավելել է Ավանեսյանը:

Նմանատիպ նյութեր