211652_close_icon
views-count2610 դիտում article-date 19:16 12-02-2021

Թուրքիայում մոլեգնած պտտահողմից 16 մարդ է վիրավորվել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Փետրվարի 11-ի երեկոյան Թուրքիայի արևտյան Իզմիր նահանգի Չեշմե շրջանի Ալաչաթը նավահանգստային գոտում պտտահողմ է մոլեգնել, որի հետևանքով 16 քաղաքացի տարբեր վնասվածքներ է ստացել: Այս մասին տեղեկացրեց ermenihaber.am-ը։  

Պտտահողմը վնասել է բազմաթիվ շենքերի տանիքներ, ավտոմեքենաներ, ինչպես նա տների ավերման պատճառ դարձել:

Իզմիրի նահանգապետարանը հայտնել է, որ սա եզակի դեպք է և ավելի վաղ Իզմիրում նման ուժգնությամբ պտտահողմ չի մոլեգնել: Այն բազմաթիվ ավտոմեքենաներ է օդ բարձրացրել և քշել տարբեր ուղղություններով՝ պատճառելով զգալի վնասներ: 

Մինչ հիշյալ շրջանում պտտահողմ է մոլեգնել, Իզմիրի այլ շրջաններում ուժեղ կարկուտ է տեղացել:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր