211652_close_icon
views-count23103 դիտում article-date 16:02 12-02-2021

Երևանում բախվել են Opel-ն ու Mercedes-ը․ վերջինս բախվել է էկետրասյանը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:40-ի սահմաններում Բագրատունյանց փողոցում բախվել են Mercedes մակնիշի 11 АՏ 110 համարանիշի և Opel մակնիշի 36 VТ 866 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  ըստ նախնական տեղեկությունների, վթարի  հետևանքով տուժածներ չկան։ 

Իսկ Mercedes-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել հետիոտնի համար նախատեսված, մայթին տեղադրված ցուցանակը և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային Ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր