211652_close_icon
views-count1122 դիտում article-date 16:48 12-02-2021

Ժողովրդական տոներին ընդառաջ. Բարեկենդան և Տյառնընդառաջ

«Վերադարձ ինքնությանը» նախագծի շրջանակում Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը «Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խմբի հետ փետրվարի 14-ին՝ ժամը 15:00-ից, կանցկացնի Բուն Բարեկենդանին և Տյառնընդառաջին (Տրընդեզ, Տերինտես) նվիրված տոնածիսական միջոցառում։

Միջոցառման ընթացքում տոների խորհուրդը հանրությանը կներկայացնեն Տեր Թովմա քահանա Անդրեասյանը և ազգագրագետ, բանահավաք Հարություն Փանոսյանը:

«Վարք Հայոց» ավանդական երգի-պարի խումբը հանդես կգա տոներին բնորոշ խաղ-ներկայացումներով և ազգային խաղերով, որոնց մասնակիցը կդառնան նաև ներկաները: Կկատարվի նորապսակների, տնկիների և սերմերի օրհնության կարգ:

Մուտքն անվճար է։ Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել նախապես. հեռ.` +374 44 717470, հասցե` ք. Երևան, Աբովյան 64 (Աբովյան պուրակ):

Նմանատիպ նյութեր