211652_close_icon
views-count1355 դիտում article-date 16:31 12-02-2021

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի նախագահին և վարչապետին՝ չինական Նոր տարվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և ՉԺՀ պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանին՝ չինական Նոր տարվա կապակցությամբ:

Չինաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն և բարօրություն բոլոր ընտանիքներին։

Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների հետևողական զարգացմանը և ամրապնդմանը:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, քաջառողջության և հաջողությունների լավագույն մաղթանքներս»:

ՉԺՀ պետական խորհրդի վարչապետին ուղղված ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Հայաստանի կառավարության և անձամբ իմ անունից ջերմ շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի պետական խորհրդին չինական նոր տարվա՝ Գարնան տոնի կապակցությամբ: Թող Գարնան տոնն իր հետ բերի խաղաղություն, բարօրություն և դրված նպատակների իրականացում։
Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ ավանդական բարեկամական հարաբերությունների և գործնական համագործակցության հետևողական զարգացումը:

Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջառողջություն և հաջողություն»:

Նմանատիպ նյութեր