211652_close_icon
views-count1250 դիտում article-date 14:03 12-02-2021

Լավ, ի վերջո, ե՞րբ եք զարթնելու անտարբերության քնից․ Հովհաննես Խաչատրյան

Հովհաննես Խաչատրյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Հայաստանում այլևս չկա ԱԺ, կա Միլլի Մեջլիս, որտեղ էլ մեծամասնության ֆրակցիայի անդամները զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելով ու դրա մեջ ներառում են նաև Սյունիքի մի մասը: Ու դա անում են հրապարակային, բացահայտ, անթաքույց: Հիմա հասկանում եք չէ՞ թե սրանք ում շահերն են սպասարկում Հայաստանում:

2018-ին 800.000 ՀՀ քաղաքացի, գրչի մեկ հարվածով իշխանությունը նվիրեց թուրքին, չնայած ինձ ու իմ նման  մտածող շատ մարդկանց մոտ զարմանալու գրեթե ոչինչ չկար: Ցավը` մեր հասարակության անտարբերությունն է, շատերի հակահայ արձագանքն է: Կործանվում է մի ամբողջ պետություն, ձեր աչքերի առաջ ամեն օր, մաս առ մաս նվիրում են թշնամուն մեր հայրենիքը, նվիրում են պետականությունը: Լավ ի վերջո ե՞րբ եք զարթնելու անտարբերության քնից, ե՞րբ եք կասեցնելու այս ամենը, ախր չէ, որ դուք վաղը պետք է պատասխան տաք ապագա սերունդներին:

Հ.Գ. Կա ընտրության երկու տարբերակ` 

կա´մ ոտքի ես կանգնում ու ուղղում ես մեջքդ և դուրս ես շպրտում իշխանությունից թուրքերին, կա´մ, որպես պարտված պետության քաղաքացի, հավիտյանս տառապում ես վշտից»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հայաստանում այլևս չկա ԱԺ, կա Միլլի Մեջլիս, որտեղ էլ մեծամասնության ֆրակցիայի անդամները զբաղված են Ադրբեջանի տարածքային...

Posted by Հովհաննես Խաչատրյան on 2021 թ. փետրվարի 12, ուրբաթ

Նմանատիպ նյութեր