211652_close_icon
views-count521 դիտում article-date 12:29 12-02-2021

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 11-ից 12-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 11-ից 12-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 75 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության` 10, թմրանյութի հայտնաբերման` 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, թմրամիջոցի մաքսանենգության՝ 5, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 3-ական, անձի առևանգման, կաշառակերության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 2-ական, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթի կեղծիքի, աշխատանքային պաշտպանության կանոնները խախտելու և պետական դավաճանության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 6 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության` 3, և բնակարանային գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր