211652_close_icon
views-count2116 դիտում article-date 10:33 12-02-2021

Երկրի յուրաքանչյուր 50-րդ բնակիչ արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

Կորոնավիրուսի դեմ պատվաստված մարդկանց ընդհանուր թիվը ողջ աշխարհում գերազանցել է 159.3 մլն-ը: Այս մասին հայտնում է «ТАСС» գործակալությունը՝ հիմնվելով իշխանությունների, փորձագետների և ԶԼՄ-ների տրամադրած տվյալների հաշվարկի վրա: Տեղեկացնում է  Tert.am-ը։

Այսպիսով, պատվաստված մարդկանց թիվը հավասար է մոլորակի բնակչության 2 տոկոսը, որը ԱՄԿ-ի Բնակչության հիմնադրամի գնահատմամբ կազմում է է 7 մլրդ 795 մլն մարդ՝ 2020 թվականի կեսերի դրությամբ: Ըստ հաշվարկների՝ պատվաստվել է Երկրի յուրաքանչյուր 50-րդ բնակիչը:

Միջինում վերջին յոթ օրերի ընթացքում օրական մոտ 6 մլն պատվաստում է արվում: Մինչդեռ փետրվարի 3-ին պատվաստված մարդկանց թիվն առաջին անգամ գերազանցել էր վարակվածների թվին: Համավարակի սկզբից ի վեր կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 107.8 մլն մարդ, որից ավելի քան 2.3 մլն-ը մահացել է:

Ամենից շատ պատվաստում ստացել են ԱՄՆ-ի բնակիչները՝ ավելի քան 48 մլն մարդ: Այս առումով երկրորդ տեղում է Չինաստանը՝ ավելի քան 40 մլն, երրորդ տեղում՝ Մեծ Բրիտանիան, որտեղ պատվաստվել է մոտ 14.1 մլն մարդ: Այս երկրներին բաժին է ընկնում պատվաստված մարդկանց ընդհանուր թվի 65 տոկոսը: Պատվաստման գործընթացն արագ տեմպերով է առաջ գնում նաև Հնդկաստանում (7 մլն) և Իսրայելում (6.2 մլն):

Նմանատիպ նյութեր