211652_close_icon
views-count1625 դիտում article-date 09:25 12-02-2021

ԱՄՆ-ն արձագանքել է S-400-ների վերաբերյալ Թուրքիայի ՊՆ-ի առաջարկին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը մեկնաբանել է Թուրքիայի ՊՆ Հուլուսի Աքարի հայտարարությունը, ըստ որի՝ պաշտոնական Անկարան Ռուսաստանից ձեռք բերած S-400 ՀՕՊ համակարգերի հարցում Վաշինգտոնին կարող է առաջարկել կիրառել «Կրետեի մոդելը»։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։  

ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Պաշտոնական Վաշինգտոնը շարունակում է պնդել, որ S-400-ների գործարքը անընդունելի է իրենց համար։ 

Մի քանի օր առաջ Աքարը նշել էր, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ: Այդ պարագայում Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը:

Ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը S-400-ների հարցում  չի փոխվել՝ իրենք շարունակում են այդ գործարքը անընդունելի համարել։ Նա հավելել է, որ այդ մասին ԱՄՆ-ի նորանշանակ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն  ավելի վաղ հայտնել էր Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ։ 

«Համատեղ առաջնահերությունների հարցում  փնտրում ենք համագործակցության եզրեր, իսկ տարաձայնությունների հարցում երկխոսում ենք, ինչպես դա հատուկ է դաշնակիցներին»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։ 

Նմանատիպ նյութեր