211652_close_icon
views-count2751 դիտում article-date 15:42 11-02-2021

Ճանապարհային նշաններ՝ Աշտարակ-Թալին ավտոճանապարհին

Ճանապարհների սպասարկման և շահագործման շրջանակներում «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության կողմից Մ-1‚ Երևան-Գյումրի հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշտարակ-Թալին հատվածում (կմ 52+54 և կմ 60+61,5)‚ երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով‚ տեղադրվել և վերականգնվել են ճանապարհային նշաններ, կատարվել են կողնակների բարելավման‚ անվտանգության ապահովման այլ միջոցառումներ՝ տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից:
 
Ճանապարհային դեպարտամենտը հորդորում է բնակչությանը և վարորդներին խնամքով վերաբերվել երթևեկության անվտանգությունն ապահովող տարրերին։ Դրանց բացակայությունը կարող է ստեղծել վթարավտանգ իրավիճակներ՝ հանգեցնելով անդառնալի հետևանքների։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ճանապարհների սպասարկման և շահագործման շրջանակներում «Թալինի ԱՏՃ» ՓԲ ընկերության կողմից Մ-1‚ Երևան-Գյումրի-հայ-վրացական...

Опубликовано Road Department SNCO/«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ Среда, 10 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր