211652_close_icon
views-count1699 դիտում article-date 14:12 11-02-2021

Վրաստանում 1 օրում սահմանափակումների խախտման համար 211 640 լարիի տուգանք է գրվել

Վրաստանի ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների խախտման 682 դեպք է հայտնաբերվել: Այսմասին հայտնում է Aliq.ge-ն։

Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ոստիկանությունը վարչական իրավախախտումների օրենսգրքի 42-րդ հոդվածի համաձայն տուգանել է 100 ֆիզիկական անձի, որոնց մի մասը խախտել են ժամը 21:00-05:00-ը սահմանված տեղաշարժի արգելքի կարգը: Դիմակ կրելու կարգի խախտման համար 24 ժամում տուգանվել է 582 անձ:

Նմանատիպ նյութեր