211652_close_icon
views-count2084 դիտում article-date 13:35 11-02-2021

Իրենց բնակավայրերից տեղահանված արցախցի վարորդներն ազատվել են պետական մի շարք տուրքերից

Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց  մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները,  ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև   վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն  ազատվում են դրանք  վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից:  Այս մասին  տեղեկացրեց Արցախի ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Օհանյանը:

«Իրենց բնակավայրերից տեղահանված քաղաքացիները պետական տուրքերի վճարումից ազատվում են նաև   պատերազմական գործողությունների հետևանքով՝  ավտոմեքենայի վնասված  պետհամարանիշի փոխարեն նորը ստանալու  դեպքում՝  եթե ավտոմեքենայի սեփականատերը ճանապարհային ոստիկանությանն  է ներկայացնում  վնասված պետհամարանիշը: Այս որոշումը տարածվում է 2020 թվականի նոյեմբերի 10-ից ծագած հարաբերությունների վրա և վերոնշյալ նպատակներով քաղաքացիների կողմից կատարված վճարումները ենթակա են վերադարձման»,-նշեց Արցախի ոստիկանության ՃՈ պետի տեղակալը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր