211652_close_icon
views-count36255 դիտում article-date 11:17 11-02-2021

Արտակարգ դեպք Սևանի գաղությում․ ծառայողները կանխել են «կրկին փորձիր» գործողությունը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ փետրվարի 11-ին , ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հերթական անգամ ապացուցել են, որ որոշ մարդկանց կողմից «կրկին փորձիր» գործողությունը իր նպատակին չի հասնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 00։30-ի սահմաններում Սևանի գաղութի աշխատակիցները, հերթական շրջայցի ընթացքում, ներքին արգելագոտու մոտ հայտնաբերել են ներնետված կասկածելի փաթեթ։

 Բացելով այն՝ պարզվել է, որ փաթեթում եղել են 17.3, 9.1, 8.1, 7.8, 6.8, և 3.5 գրամ քաշերով, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգվածներով 6 փաթեթներ և դրա ծանրությունն ապահովող 50 գրամանոց կշռաքար:

Փաստի առթիվ՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։ 

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

SHAMSHYAN.com-ն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 6-ին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կասկածելի իրեր, որոնք գտնվել են «Սևան», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների տարածքներում։ Այդ օրը, ժամը 15։00-ի սահմաններում, ժողովրդին հայտնի Սևանի գաղութի աշխատակիցները, պահակետում ծառայություն իրականացնելու ժամանակ, նկատել են, որ երկու դատապարտյալ ներքին արգելագոտու մոտակայքում ման են գալիս։ 

Քանի որ այդ գոտում հնարավոր չէ առանց որևէ դրդապատճառի ման գալ, գաղութի աշխատակիցները ունեցել են հիմնավոր կասկածներ, որ նշված վայրում մի բան այն չէ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք տեղանքը մոտ 3 ժամ զննել են և ներքին արգելագոտու մոտակայքում հայտաբերել են կասկածելի ներնետված փաթեթ։

Բացելով այն՝ պարզել են, որ դրա մեջ եղել է 9.3, 8.2, 4.8, 5.6, 4.8 և 2.2 գրամ կանեփանման կանաչավուն բուսական զանգվածներով 6 առանձին փաթեթ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր