1870 դիտում
11:38 11-02-2021
Արայիկ Հարությունյանը Ասկերանում ներկայացրել է վարչակազմի նորանշանակ ղեկավարին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 10-ին այցելել է Ասկերան շրջկենտրոն և վարչակազմի աշխատակազմին ու համայնքների ղեկավարներին ներկայացրել վարչակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Բախշիի Ղահրամանյանին: Աս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել շրջանի վարչակազմի արդեն նախկին ղեկավար Սասուն Բարսեղյանին, ով հարգելի պատճառով ներկա չէր հանդիպմանը, նշել, որ չնայած պաշտոնավարման կարճ ժամանակամիջոցի՝` Սասուն Բարսեղյանը կարողացել է իրեն դրսևորել որպես արհեստավարժ ղեկավար՝ վաստակելով քաղաքացիների սերն ու հարգանքը:
«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ: Բարձր գնահատելով նրա կատարած գործունեությունը՝ ուզում եմ նոր աշխատանքում հաջողություն մաղթել պարոն Ղահրամանյանին: Մեր հայրենիքի համար այս բախտորոշ ժամանակահատվածում պաշտոն ստանձնելը ես համարում եմ առաքելություն, և հավատացած եմ, որ միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել մեզ նետված ներքին և արտաքին բոլոր մարտահրավերները»,- ասել է ԱՀ նախագահը:
Հանդիպման ընթացքում նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև Հանրապետությունում տիրող իրավիճակին, շրջանում իրականացվելիք սոցիալ-տնտեսական ծրագրերին: Նախագահն ընդգծել է, որ տեղահանված և անօթևան մնացած բնակիչների տեղավորման հարցում պետք է առավելապես օգտագործվի շրջանի առկա ներուժը՝ այս ուղղությամբ տալով մի շարք նոր հանձնարարականներ: Այնուհետև նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, տեղում քննարկել մի շարք առաջարկներ:
Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը, քաղաքաշինության և տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարներ Արամ Սարգսյանը և Հայկ Խանումյանը:

Նմանատիպ նյութեր
1117 դիտում
22:15 08-02-2023
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավարին
1237 դիտում
17:59 11-09-2014
ԼՂՀ վարչապետը ներկայացրել է Շահումյանի շրջանի վարչակազմի նոր ղեկավարին
Այս բաժնից
1249 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
733 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր