211652_close_icon
views-count1804 դիտում article-date 09:35 11-02-2021

ԱՄՆ-ի և Չինաստանի ղեկավարները իրենց զրույցը դրական ազդանշան են համարել աշխարհի համար

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և ԱՄՆ նախագահ Բայդենը իրենց առաջին հեռախոսազրույցը դրական ազդանշան են համարել ամբողջ աշխարհի համար, հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը: Տեղեկացնում է ria.ru-ն։   

«Երկու երկրների ղեկավարները կարծում են, որ այսօրվա հեռախոսազրույցը դրական ազդանշան է ամբողջ աշխարհի համար: Կողմերը պայմանավորվել են սերտ կապ պահպանել երկկողմ հարաբերությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ», - ասված է հեռուստաընկերության հայտարարության մեջ:

Բայդենը նաև շնորհավորել է չին ժողովրդին առաջիկա լուսնային Ամանորի կապակցությամբ, իսկ Սի Ծինփինը, իր հերթին, շնորհավորել է Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների վերաբերյալ, քննարկել են նաև միջազգային մի շարք հարցեր:

 

Նմանատիպ նյութեր