211652_close_icon
views-count58898 դիտում article-date 19:14 10-02-2021

Կասկադյորական ավտովթար Արագածոտնի մարզում. 42–ամյա վարորդը, Mercedes-ով մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 10-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել  Արագածոտնի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում Արագածոտնի մարզի Նորաշեն գյուղի բնակիչ, 42-ամյա  Արտակ Գևորգյան իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Ապարան-Արթիկ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել դաշտում:

Ինչպես դեպքի վարից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատը՝  1 մարտական հաշվարկով:

Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի 2-րդ վաշտի  1-ին դասակի ավագ տեսուչներ Սիրակ Մինասյանն ու  Մանուկ Սարգսյանը:

Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ  Հայկ Վարդանյանն ու Վահագն Էլոյանը: 

Փաստի առթիվ Վ. Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 

Օպերատիվորեն ժամանել են նաև  ոստիկանության Արագածի բաժնի հերթապահ խումբը,  համայնքային ոստիկան Ռոման Թորոսյանն ու հերթապահ մասի օրվա պատասխանատու  Զալիբեկ Խաչատրյանը: 

Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:   

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր