211652_close_icon
views-count2696 դիտում article-date 12:32 10-02-2021

Աբխազիան Ռուսաստանին առաջարկել է երկաթուղային կապ բացել Հայաստանի հետ

Աբխազիայի խորհրդարանը դիմել է Ռուսաստանի Պետդումային այն հայտարարությամբ, որ հանրապետությունը պատրաստ է մասնակցել Աբխազիայի տարածքով Ռուսաստանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցություն բացելու նախագծին՝ հավասար պայմաններով,նշել է Ազգային ժողովի (խորհրդարանի) միջազգային, միջխորհրդարանական հարաբերությունների և հայրենակիցների հետ հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աստամուր Լոգուան: Այս մասին գրում է ria.ru-ն։

Ըստ պատգամավորի, Աբխազիան միշտ հայտարարել է, որ պատրաստ է հավասար պայմաններով մասնակցել տարածաշրջանային խոշոր նախագծերին, և ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտից հետո տարածաշրջանի երկրները սկսել են քննարկել երկաթուղային կապի բացման հնարավորությունը, Աբխազիան չպետք է անտարբեր մնա:  

Լոգուան հավելեց, որ փետրվարի 4-ին Աբխազիայի խորհրդարանում տեղի են ունեցել ընդլայնված հանձնաժողովի լսումներ, որտեղ քննարկել են այս հարցում հաջողության հասնելու համար տարբերակներ։



 

Նմանատիպ նյութեր