211652_close_icon
views-count1051 դիտում article-date 13:50 09-02-2021

Իրանական տեխնոլոգիական պատվիրակությունը կփորձի խթանել իրանական արտադրանքի առաջխաղացումը Հայաստանում

Իրանական տեխնոլոգիական պատվիրակությունը, որն այս ամիս կժամանի Երևան, կփորձի խթանել իրանական արտադրանքի առաջխաղացումը Հայաստանում, հայտնում է Tert.am-ը՝ հղում անելով Tehran Times-ին:

Նախատեսվում է, որ իրանական 40 գիտական ընկերության ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը կայցելի Հայաստան՝  նպատակ ունենալով խթանել իրանական տեխնոլոգիական արտադրանքի տարածումն ու ընդլայնել շուկան հարևան երկրում: Գիտության և տեխնոլոգիայի փոխնախագահի կողմից կազմակերպված քառօրյա այցը տեղի կունենա փետրվարի 16-19-ը:

Հունվարի 27-ին գիտության և տեխնոլոգիայի գծով փոխնախագահ Սուրենա Սաթթարին Թեհրանում հանդիպել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ` տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման ուղիները քննարկելու նպատակով:

Սաթթարին նշել է, որ Իրանն ունի չորս միլիոն ուսանող, որոնք ունեն բարձր գիտելիքներ, որոնց ապավինելով էլ երկիրը կարող է գնալ դեպի գիտելիքների վրա հիմնված տնտեսություն: Ներկայում Իրանում գործում է 6000 գիտական ընկերություն, որոնց ընդհանուր եկամուտն անցյալ տարի կազմել է շուրջ 12 միլիարդ դոլար:

Նշելով, որ երկրում անհրաժեշտ դեղորայքի 98 տոկոսն արտադրվում է երկրի ներսում` Սաթթարին ասել է, որ մեծ թվով հայ գիտնականներ և ակադեմիկոսներ սովորում են Իրանի համալսարաններում և ընդգծել համատեղ տեխնոլոգիական հարթակների և ուսանողների փոխանակման ոլորտում համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր