211652_close_icon
views-count60383 դիտում article-date 12:48 09-02-2021

Արտակարգ դեպք Սևանի գաղութում․ ներքին արգելագոտու մոտակայքում գաղութի աշխատակիցները հայտնաբերել են կասկածելի փաթեթ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  վերջին օրերին ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները հայտնաբերել են կասկածելի իրեր, որոնք գտնվել են «Սևան», «Արմավիր» քրեակատարողական հիմնարկների տարածքներում։
Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ի սահմաններում, ժողովրդին հայտնի Սևանի գաղութի աշխատակիցները, պահակետում ծառայություն իրականացնելու ժամանակ, նկատել են, որ երկու դատապարտյալ ներքին արգելագոտու մոտակայքում ման են գալիս։ 

Քանի որ այդ գոտում հնարավոր չէ առանց որևէ դրդապատճառի ման գալ, գաղութի աշխատակիցները ունեցել են հիմնավոր կասկածներ, որ նշված վայրում մի բան այն չէ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք տեղանքը մոտ 3 ժամ զննել են և ներքին արգելագոտու մոտակայքում հայտաբերել են կասկածելի ներնետված փաթեթ։

Բացելով այն՝ պարզել են, որ դրա մեջ եղել է 9.3, 8.2, 4.8, 5.6, 4.8 և 2.2 գրամ կանեփանման կանաչավուն բուսական զանգվածներով 6 առանձին փաթեթ։

Փաստի առթիվ «Սևան» քրեակատարողական հիմնարկում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր