211652_close_icon
views-count932 դիտում article-date 18:48 08-02-2021

«Ձայն հայրենեաց»-ը նախաձեռնում է մարդկանց մշակույթով ապրեցնելու միջոցառումների շարք

«Գոյ» թատրոնը փետրվարի 7-ին թատերաշրջանը բացեց մի նախաձեռնությամբ, որը միտված է արցախյան պատերազմին հաջորդած այս բարդ ու ծանր ժամանակներում մարդկանց մշակույթով ապրեցնելուն: 

«Ձայն հայրենեացի» ու «Գոյ» թատրոնի նախաձեռնությամբ «Գոյի» թատերաշրջանի առաջին ներկայացմանը` «Դեկորներ» /Աղասի Այվազյան, մեկ գործողությամբ կատակերգություն /, հրավիրվել էին արցախյան երեք պատերազմների մասնակիցներ, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի կամավորներ, պատերազմում հաշմված զինծառայողներ, 2016 թ-ի ապրիլյան պատերազմում զոհված հերոսների` Մերուժան Ստեփանյանի, Արգիշտի Գափոյանի, Տիգրան Պողոսյանի, Նարեկ Մարգարյանի, Գոռ Հովհաննիսյանի և հայրենի սահմանների պաշտպանության համար նահատակված մյուս հայորդիների ծնողները:

Նպատակը` նրանց բարոյական աջակցություն ցուցաբերելն է, վերջին շրջանի բարոյահոգեբանական ծանր վիճակն ինչ-որ չափով թեթևացնելը:

Ներկայացմանը ներկա էին նաև «Քաղաքացիական խորհուրդ» միության ներկայացուցիչները:

«Ձայն հայրենեացը» մտադիր է նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական դարձնել: Առաջիկայում նախատեսվում է մշակութային միջոցառում կազմակերպել Երևանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող զինվորների համար, ուշադրության կենտրոնում կլինեն նաև պատերազմի օրերին ճակատամարտում և թիկունքում հրաշքներ գործած ու բազում կյանքեր փրկած բուժաշխատողները...   

Նմանատիպ նյութեր