211652_close_icon
views-count1601 դիտում article-date 16:35 08-02-2021

Ի՞նչ սահմանափակումներ են գործում այս պահին Վրաստանում

Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ` այսօրվանից երկրում որոշ սահմանափակումներ վերացվեցին, որոշները կվերացվեն փետրվարի 15-ից: Այս մասին հայտնում է aliq.ge-ն։

Այսօրվանից Թբիլիսիում, Քութայիսիում և Ռուսթավիում, հետևաբար ամբողջ երկրում վերականգնվեց հասարարակական տրանսպորտի և բոլոր տեսակի շուկաների աշխատանքը:

Փետրվարի 15-ից երկրի ամբողջ տարածքով դասապրոցեսը կիրականացվի դասասենյակներում, ինչպես նաև ռեստորաններին ու սննդի կետերին հնարավորություն կտրվի բաց տարածքներում սպասարկել հաճախորդներին:

Չնայած վերոնշյալ սահմանափակումների վերացմանը` Վրաստանում մի շարք արգելքներ դեռ կմնան ուժի մեջ: Մասնավորապես՝

Շաբաթ և կիրակի օրերին երկրում չեն աշխատի հասարակական տրանսպորտը, առևտրի կենտրոններն ու խանութները, շուկաները, ռեստորաններն ու սրճարանները:
Ուժի մեջ կմնա ժամը  21:00-05:00-ին տեղաշարժի արգելքը,
Չեն աշխատի ժամանցի կենտրոնները, մարզասրահները, լողավազանները, կինոթատրոնները, բարերն ու գիշերային ակումբները,
Ուժի մեջ կմնա միջքաղաքային տրանսպորտի սահմանափակումը,
Լեռնադահուկային հանգստավայրերի և հյուրանոցների աշխատանքը,
Մասնավոր և պետական մանկապարտեզների աշխատանքը,
Ուսումնական պրոցեսը դեռ չի վերականգնվի ուսումնարաններում և ԲՈՒՀ-երում:
Ուժի մեջ կմնա բազմամարդ սոցիալական միջոցառումներ անցկացնելու արգելքը (հարսանիք, հոգեհանգիստ և այլն):

Նմանատիպ նյութեր