211652_close_icon
views-count2586 դիտում article-date 12:27 08-02-2021

Թուրքերը Մարդինում ռազմական օպերացիա են սկսել քուրդ զինյալների դեմ

Թուրք ուժայինները ուղղաթիռների մասնակցությամբ ռազմական օպերացիա են սկսել երկրի հարավ-արևելյան Մարդին նահանգի Օմերյան շրջանում: Այս մասին գրում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ ռազմական գործողությունները իրականցվում են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (ՔԲԿ-PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ: 

Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, ավելի վաղ Մարդինում փողոց դուրս գալու արգելք էր սահմանվել:

Մարդինի նահանգապետարանը հայտարարել է, որ նահանգի կազմի մեջ մտնող մի շարք գյուղերում և դրանց հարակից տարածքներում փողոց դուրս գալու արգելքը կգործի անժամկետ՝ մինչև հաջորդ համապատասխան որոշման հրապարակումը։

Նմանատիպ նյութեր