211652_close_icon
views-count1540 դիտում article-date 11:55 08-02-2021

Կարևոր ուղերձ Ռուսաստանի կառավարության համար. Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի խորհրդարանի նախագահն ասել է. «Մոսկվա կատարած այցի ընթացքում ռազմավարական հարցերի վերաբերյալ կարևոր ուղերձ եմ փոխանցելու Ռուսաստանի կառավարությանը»: Իրանի իսլամական խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ռուսաստան մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է. «Այցը տեղի է ունենում Ռուսաստանի Դումայի նախագահ պարոն Վոլոդինի հրավերով»:

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահը, նշելով, որ ԻԻՀ Գերագույն առաջնորդը միշտ կարևորել է Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունները, հավելել է. «Պաշտոնական հրավերով որպես խորհրդարանի նախագահ իմ առաջին արտասահմանյան ուղևորությունը դեպի Ռուսաստան վկայում է այդ մասին: Ուղևորության կարևորագույն կետերից մեկը ռազմավարական հարցերի վերաբերյալ կարևոր ուղերձն է, որ ես փոխանցելու եմ Ռուսաստանի կառավարությանը»:

Նա նշել է. «Այս ընդհանրությունները մեզ թույլ են տալիս տարածաշրջանում և աշխարհում առկա հնարավորություններից օգտվել ի շահ երկու երկրների բարգավաճման և համաշխարհային խաղաղության հաստատման»:

Նմանատիպ նյութեր