27257 դիտում
10:30 08-02-2021
Ավտովթար Արարատի մարզում․ 32-ամյա վարորդը Hyundai Sonata ավտոմեքենայով, կիսակողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ փետրվարի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 23։25-ի սահմաններում 32-ամյա Անդրանիկ Հարությունյանը իր վարած Hyundai Sonata մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 47 կմ-ին՝ Ավշար գյուղի կամրջի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և, կիսակողաշրջված վիճակում, հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից և տեղափոխվել «Արարատ» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են մեքենան, փակել գազաբալոնն ու սահմանազատել տարածքը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Անուշավան Սաղոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2029 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)