211652_close_icon
views-count1749 դիտում article-date 10:32 08-02-2021

Ֆիզուլիի շրջանից հայտնաբերվել է 2 զինծառայողի աճյուն

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարարական ջոկատները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս 2 զոհված զինծառայողի աճյուն:
 
Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
 
Հրադադարից հետո որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը փետրվարի 8-ի տվյալներով՝ 1367 է:
 
Ռուսական խաղաղապահ զորակազմի հերթափոխի հետ կապված, այսօր որոնողափրկարարական աշխատանքներ չեն իրականացվի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության...

Опубликовано ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայություն Воскресенье, 7 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր