211652_close_icon
views-count1570 դիտում article-date 10:08 08-02-2021

Իրաքի հետախուզությունն առգրավել է ԻՊ-ին պատկանող պայթուցիկ նյութերի խոշոր պահեստ

Շաբաթ իրաքյան հետախուզությունը հայտարարել է, որ գրավել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը պատկանող պայթուցիկների հիմնական պահեստը, որը գտնվում է Ալ-Անբար նահանգում, տեղեկացնում է Tert.am-ը՝ հղում անելով almasdarnews.com -ին:

Հետախուզական գործակալության հայտարարության մեջ ասվում է, որ Ներքին գործերի նախարարության Անբարի հետախուզական վարչության ջոկատները գրավել են ահաբեկչական կազմակերպությանը պատկանող զինամթերքի և պայթուցիկ նյութերի հիմնական պահեստը` Հիթ և Քբիսա թաղամասերի միջև: Գործակալությունը նշել է, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները մտադիր էին օգտագործել պահեստը՝ Անբար նահանգի թաղամասերում (Հիթ, Ֆալուջա և Ռամադի) ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:

Ավելին, նրանք պարզել են, որ պահեստի ներսում հայտնաբերված զինամթերքում առկա են 20 մագնիսական կպչուն սարքեր և 10 պայթուցիկ գոտիներ, ինչպես նաև նռնականման պայթուցիկ նյութերի բազմաթիվ տեսակներ:

Գործակալությունը հաստատել է, որ վերոնշյալ նյութերը առգրավվել են և հանձնվելու են իրավասու մարմիններին: Իրաքի հետախուզական գործակալությունը հավելել է, որ գործողությունն իրականացվել է հետախուզական ջանքերի ակտիվացման միջոցով և իր աղբյուրների հաղորդած ճշգրիտ հետախուզական տեղեկատվության հիման վրա:
 

Նմանատիպ նյութեր