211652_close_icon
views-count2725 դիտում article-date 09:27 08-02-2021

ԱՀԿ-ն մեկնաբանել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի՝ անպտղություն առաջացնելու լուրերը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մեկնաբանել է խոսկցություններն այն մասին, որ COVID-19- ի դեմ պատվաստումը կարող է անպտղություն առաջացնել: Նման վախերը ճշմարիտ չեն, կիրակի օրը հարցազրույցում ասել է ԱՀԿ պատվաստման վարչության ղեկավար Քեյթ Օ’Բրայանը:

Այս մասին հայտնում է «ТАСС» լրատվական գործակալությունը։

«Պատվաստանյութերը, որոնցով մենք պատվաստում ենք, չեն կարող անպտղություն առաջացնել», – ասել է նա:

Օ’Բրայենը նաև հերքել է այն լուրերը, ըստ որոնց ՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը կարող են հանգեցնել մարդու ԴՆԹ-ի փոփոխության, իսկ դրանց մեջ պարունակվող քիմիական նյութերը կարող են վնասակար լինել առողջության համար:

«Մեր մոտ եղած պատվաստանյութերն անվտանգ են», – ասել է նա ՝ շեշտելով, որ պատվաստանյութերի բոլոր բաղադրիչները «խստորեն ստուգված են»:

«Պատվաստանյութերն իրոք ունեն մի շարք տարբեր տարրեր, բայց դրանցից յուրաքանչյուրը փորձարկվում է», – բացատրել է ԱՀԿ-ի բաժնի ղեկավարը:

Նմանատիպ նյութեր