211652_close_icon
views-count15933 դիտում article-date 09:00 08-02-2021

Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 6 մարզերում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10։00-16:00 Գյուլիքևխյան փ. 7 շենք,

11։00-17:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21 շենք, Նոր Նորք 5-րդ զանգ.՝ Գալշոյան փ. 2, 4 շենքեր, Մառի փ. 14, 16, 18, 18/1, 25 շենքեր, Միկոյան փ. 25, 27 շենքեր, թիվ 112 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պողոտա), Սարի Թաղ 1-5 շարքեր, Սարի Թաղ 1-3 փողոցների սեփական տներ մասնակի, Որմնադիրների փ. 5-43 սեփական տներ, Խորենացի փ. 63-211 սեփական տներ, Հերացի փ. 2ա շենք, Թումանյան փ. 24 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Կոտայքի մարզում՝

11:00-17:00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ` Բագրևանդ թաղամաս մասնակի,

Արարատի մարզում՝

10:00-12:00 Այնթափ գյուղ մասնակի,

10:00-13:00 Արարատ քաղաքի Չարենցի, Իսահակյան, Խանջյան, Շահումյան փողոցներ մասնակի,

10:30-14:30 Արևշատ գյուղ մասնակի,

10:30-16:00 Նորաշեն գյուղ մասնակի,

Վայոց Ձորի մարզում՝

10:00-16:00 Վայք քաղաք` Շին գրասենյակի կից տարածք,

11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Իսրայել Օրի, Աթարբեկյան, Արսենյան, Իսահակյան, Մյասնիկյան, Օրբելու փողոցներ մասնակի,

Լոռու մարզում՝

11:00-17:00 Վանաձոր քաղաք մասնակի,

Շիրակի մարզում՝

10:00-16:00 Աշոցքի տարածաշրջան՝ Թավշոտ գյուղի 1-ին փողոց,

Սյունիքի մարզում՝

11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի,

11:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:

Նմանատիպ նյութեր