211652_close_icon
views-count8642 դիտում article-date 22:15 07-02-2021

Մարգարիտ Եսայան. Տղերքին զոհեցին, որ թուրքի հետ քիրվայություն անեն

ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Տղերքին զոհեցին, որ թուրքի հետ քիրվայություն անեն:

Ստացվում է, որ լույս տղերքը հազարներով զոհվեցին,սրանք երկիրը տվեցին թուրքին ՝թուրքի հետ քիրավայանալու համար․․,Սա էր սրանց նպատակը․․։

Ստացվում է, էս նիկոլիկները պատերազմի հասցրին երկիրը, թուրքին մատուցեցին Արցախը, մեր երկրի եւ ժողովրդի անվտանգության հերն անիծեցին, մոտ 7 հազար լույս տղերքի զոհեցին, հազարավորների դարձրին հաշմանդամ, հարյուրավորների՝ գերի եւ անհայտ կորած, նրանց բոլորի ծնողներին, հարազատերին՝ ամեն օր հասցնում են մահվան եւ խելագարության, ամեն-ամեն ինչ դարձրին ոչինչ,իրենց ազգադավ թիվ մեկ նպատակի համար՝ թուրքերի հետ հարաբերություններ ունենալ, սիլի-բիլի, բազար-առեւտուր անել, թուրքերի առաջ ռեւերանսներ անել, գնալ-գալ, մի խոսքով՝ թրքանալ եւ թրքահպատակ դարձնել երկու կայացած հայկական պետականությունները․․

Ու հիմա, երբ էս անասունները հասել են իրենց ուզածին, հիմա էլ աջ ու ձախ <ակադեմիական> հարցազրույցներ են տալիս, հաստատ՝ ինչ-որ այլ տեղերում գրված, որովհետեւ սրանց բոլորի ուղեղի պարունակությունը, այն է՝ դատարկությունը տեսել ենք արդեն վաղուց եւ գիտենք, որ բանավոր երկու հոդաբաշխ նախադասություն սրանց չեն կարող արտաբերել, ու շարունակում են միամիտներին համոզել, որ երկրում բան չի կատարվել, որ իրենք դեռ կան, որ պետք է գնալ առաջ, որ կյանքը շարունակվում է․․Հա, իրենց համար՝ առայժմ, բայց միլիոնավոր հայերի համար կյանքը կանգ է առել․․Դրսում հայերը դարձել են ծաղրի առարկա, ներսում՝ համարյա նույնը․․Եթե ծաղր չէ, ինչ է սրանց անասելի լկտիությունը․․․

Ինչ ասեմ․․․Եթե էս ամեն ինչում կա մեղավոր, ապա դա ես եմ, բոլորս ենք, որ սրանք ոչ միայն իշխանությունը կարողացան զավթել, այլեւ,չարաբաստիկ պատերազմից հետո էլ դեռ շարունակում են իրենց մոնղոլ-թաթարական ավերածությունները․․․Այո, քանի դեռ սրանք կան եւ խոսում են, ամոթ բոլորիս․․»:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր