211652_close_icon
views-count1845 դիտում article-date 15:50 07-02-2021

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն

Փետրվարի 5-ից 6-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան, Արագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ քաղաքներում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Վայք ավտոճանապարհին։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 13 ավտոմեքենա և 16 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

Նմանատիպ նյութեր