211652_close_icon
views-count40957 դիտում article-date 13:59 07-02-2021

Հերթական՝ 2 տասնյակից ավել բնակարանային գողությունների բացահայտումը Արաբկիրի ոստիկանների կողմից. կասկածյալը նախկինում աշխատել է հանրապետությունում հայտնի բարեգործական ընկերություններից մեկում

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողություն առանձնապես խոշոր չափերով, բնակարան աօպօրինի մուտք գործելով) հարուցվել է  քրեական գործ:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Երևան  քաղաքի  կենտրոն վարչական շրջանի բնակիչ,  27-ամյա  Ալբերտ Կարապետյանի նկատմամբ: 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝  2020 թ.-ի հոկտեմբերից  ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մտնում է միայնակ բնակվողների տներ, ներկայանում որպես ջրմուղի աշխատակից և օգտվելով տանտիրոջ միամտությունից՝ այնտեղից գողություններ է կատարում:

Շատ դեպքերում տուժողները իրենց տներից կատարված  գողության մասին ոստիկանություն չեն հայտնել:

 Ոստիկանության Արաբկիրի բաժնում ստեղծվում են մի քանի օպերատիվ խմբեր, ովքեր տևական ժամանակ կատարում են օպերատիվ-հետախուզական հսկայածավալ աշխատանքներ ու այն հաջողությամբ  է պսակվում և հայտնաբերվում է Ա. Կարապետյանը, ով  բերման է ենթարկվում  ոստիկանության Արաբկիրի բաժին և փաստերի ճնշման տակ ոչ մայն խոստովանում է  2 տասնյակից ավել գողությունների մասին, այլև ներկայացնում է տներից գողացված որոշ ապրանքներ:

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ Ա. Կարապետյանը նախկինում աշխատել է հանրապետությունում  հայտնի բարեգործական ընկերություններից մեկում և քաջ տեղյակ է եղել միայնակ բնակվողների հասցեներից  ու արդեն օգտվելով առիթից, իր սև գործն է կատարել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 

Նմանատիպ նյութեր