211652_close_icon
views-count2680 դիտում article-date 16:03 07-02-2021

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանն իր հաղթանակը նվիրել է Արցախին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայազգի գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանի գեղասահքի պատանեկան առաջնությունում հանդես է եկել Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործության ներքո, իսկ ելույթի արդյունքում դարձել արծաթե մեդալակիր:

Կրասնոյարսկում տեղի ունեցած Ռուսաստանի Դաշնության պատանեկան առաջնությունում Ադելիան հավաքել է 211.87 միավոր, որը մի փոքր չի բավարարել դառնալու առաջնության հաղթող, փոխանցում է 1lurer.am-ը:

Ելույթից հետո պատանի գեղասահորդուհին ընդգծել է իր ազգային ծագման մասին՝ նվիրելով իր հաջողությունը հայ ժողովրդին, այդ թվում՝ Արցախի հայությանը:

«Իմ երակներում հայկական արյուն է հոսում և ես հուսամ, որ Արցախը մի օր նորից հայկական կլինի»,- իր խոսքում նշել է Ադելիա Պետրոսյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր