211652_close_icon
views-count1834 դիտում article-date 10:26 07-02-2021

Մոտ 2,4 հազար մարդ օգնության է դիմել Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ընդունելության կետ

Ստեփանակերտում շարունակում է աշխատել քաղաքացիների ընդունելության կետը, «թեժ գիծ» է կազմակերպվել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության անհայտ կորած մասնակիցների մասին տեղեկատվություն հավաքելու համար: Նրանց որոնումներն իրականացնում է ռուսական խաղաղապահ զորակազմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ադրբեջանական և հայկական կողմերի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ: Բոլոր հարցումները գրանցվում են, մուտքագրվում տվյալների բազա և փոխանցվում որոնման համատեղ խմբերին:

Ընդհանուր առմամբ, ավելի քան 2 392 մարդ դիմել է ընդունելության կետ՝ օգնության համար, այդ թվում՝ 584-ը ՝ զանգահարելով «թեժ գիծ»:

Նմանատիպ նյութեր